Logo

Ալֆոնսո Դևիսը մերժել է «Բավարիայի» առաջարկը

16:33 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ամենայն հավանականությամբ, կանադացի ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանին կհեռանա գերմանական ակումբից։

23-ամյա Դևիսի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի հարցում սկզբունքային համաձայնություն ունի։ «Արքայական ակումբը» պատրաստ է եզրային պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնել 50 միլիոն եվրոյով։

2023/24 մրցաշրջանում կանադացի պաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ