Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը մինչև ապրիլ պետք է որոշում կայացնի ապագայի վերաբերյալ, գրում է Marca-ն։
Կանադացի ֆուտբոլիստը պետք է որոշի` կա՛մ երկարաձգում է պայմանագիրը «Բավարիայի» հետ, կա՛մ ամառային տրանսֆերային պատուհանին հեռանում է ակումբից։
«Բավարիան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ լուծել այս հարցը, որպեսզի խուսափի տրանսֆերային քաշքշուկներից։
23-ամյա ֆուտբոլիստի ու մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին, այն երկարաձգման հարցում կողմերը համաձայնության չեն հասնում։ Դևիսի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի հարցում սկզբունքային համաձայնություն ունի։ «Արքայական ակումբը» պատրաստ է եզրային պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնել 50 միլիոն եվրոյով։
Դևիսը 2023/24 մրցաշրջանում 31 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։


