Logo

Ալֆոնսո Դևիսը պատրաստ է կարիերան շարունակել իսպանական գրանդում

17:26 / 01.07.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կանադացի լատերալ Ալֆոնսո Դևիսը պատրաստ է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Marca-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է «Արքայական ակումբ» տեղափոխվել այս ամառ, սակայն Իսպանիայի գավաթակիրը մտադիր է գործարքն իրականացնել 2024 թվականին: Այդ ժամանակ Դևիսի պայմանագրի ավարտին կմնա մեկ տարի, ու Գերմանիայի չեմպիոնը ստիպված կլինի նվազեցնել տրանսֆերի արժեքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Ալֆոնսո Դևիսն անցկացրել էր 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ