Logo

Ալգուասիլ. «Մրցելու ենք աշխարհի լավագույն թիմի և լավագույն մարզչի դեմ»

13:44 / 26.02.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին, հայտնում է Marca-ն:

«Պատրաստվում ենք մինչև վերջ պայքարել աշխարհի լավագույն թիմի դեմ, որին գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչը: Եթե նրանց խաղը ստացվում է, մենք սովորաբար պարտվում ենք:

«Ռեալը» մեծագույն ակումբ է, որովհետև մահացու պայքար է մղում յուրաքանչյուր մրցաշարում»,- ասել է բասկյան թիմի մարզիչը:

«Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին խաղը կկայանա փետրվարի 27-ին, մեկնարկը՝ ժամը 00:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ