Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Կադիսին» հաղթելուց (2-0) «Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ խոսել է ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին.
«Ուրախ եմ Զախարյանի համար։ Նա վաստակել էր այդ գոլը։ Նա երիտասարդ է, շատ է աշխատում, ցանկանում է սովորել և խաղային լավ որակներ ունի։
Զախարյանը թիմին հարմարվելու խնդիրներ ուներ, և շատ կարևոր է, որ նա հնարավորինս շուտ իսպաներեն սովորի։ Կարծում եմ` դա միայն կօգնի նրան։ Ժամանակի ընթացքում նա կկատարելագործվի»,- մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Կադիսի» դեմ խաղում Ռուսաստանի հավաքականի հայ ֆուտբոլիստը «Ռեալ Սոսիեդադի» կազմում խփել է առաջին գոլը։


