«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Կարծում եմ, որ նա կկարողանա մեզ օգնել միայն մրցաշրջանի վերջում: Ափսոս, որ մենք չենք կարող հույս դնել նրա վրա: Երբ նա հասանելի էր, ցույց տվեց իր մակարդակը: Ես ցավում եմ նրա համար, նրա համար հեշտ չէր հարմարվել: Դրանից բացի, նա վնասվածքներ ուներ:
Իրականում Զախարյանն իսկական փորձության միջով է անցնում։ Մեզ մնում է միայն սպասել, որ նա որքան հնարավոր է շուտ վերականգնվի, որպեսզի այլևս ռեցիդիվներ և վնասվածքներ չունենա, կարողանա աճել, հետևողականորեն խաղա և իր ամբողջ ներուժը ցուցադրի»,- ասել է Ալգուասիլը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Զախարյանը մասնակցել է չորս խաղի, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ:


