Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ալիսոնը 9 սեյվ է կատարել: «Լիվերպուլն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթանակ է կորզել:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև Ռոդրիգոն («Ռեալ»), Մարտին Էդեգորը («Արսենալ») և Հարի Քեյնը («Բավարիա»):


