«Միլանը» պատրաստվում է նոր դարպասապահ ձեռք բերել Մայք Մենյանի հնարավոր տրանսֆերի դեպքում, հայտնում է Sky Italia-ն:
«Ռոսոներին» ուշադրությունը սևեռել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի ուղղությամբ և արդեն սկսել է բանակցել բրազիլացու ներկայացուցիչների հետ: 33-ամյա դարպասապահի տրանսֆերը նաև մատչելի տարբերակ է, ինչն էլ գործարքի հավանականությունը դարձնում է ավելի բարձր:
«Միլանն» այս պահին 31 միավորով կիսում է առաջատարի դիրքն Ա Սերիայում «Նապոլիի» հետ:


