Logo

Ալիսոնը կրկնել է «Ռեալի» դարպասապահների ցուցանիշը

18:19 / 06.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում կատարած սեյվերի քանակով հավասարվել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահներ Տիբո Կուրտուային և Անդրեյ Լունինին, հայտնում է Opta-ն:

Բրազիլացին ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ 1/8 եզրափակիչի խաղում 9 սեյվ է կատարել և ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ուկրաինացի Լունինը նախորդ մրցաշրջանում 9 սեյվ էր գրանցել գերմանական «Լայպցիգի» դեմ 1/8 եզրափակիչի խաղում, իսկ Տիբո Կուրտուան նման ցուցանիշ էր գրանցել 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում, որտեղ «Արքայական ակումբը» հաղթել էր «Լիվերպուլին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ