«Լիվերպուլ» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կոպիտ սխալ թույլ տվեց նաև անգլիական ակումբի բրազիլացի դարպասապահ Ալիսոնը:
Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում ընթացող հանդիպման 36-րդ րոպեին տանտերերի դարպասապահի սխալից հետո հաշիվը հավասարեցրեց Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը՝ դառնալով դուբլի հեղինակ՝ 2-2:
«Լիվերպուլի» կազմում գոլերը խփել են հարձակվողներ, ուրուգվայցի Դարվին Նունյեսը և եգիպտոսցի Մոհամեդ Սալահը, որն օգտվել էր «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի սխալից:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 2-2 հաշվով:


