Logo

Ալկարասի ու Շվյոնտեկի յուրահատուկ նվաճումը

14:20 / 10.06.2024Թենիս
null

WTA դասակարգման աղյուսակի առաջատար Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) և տղամարդկանց աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը (Իսպանիա) կարիերայում վաստակել են արդեն 30 միլիոն դոլար։

Tennis.com-ը գրում է, որ նրանք դարձել են 21-րդ դարում ծնված առաջին թենիսիստները, որոնք նման հաջողության են հասել։ Դա հնարավոր է եղել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» հաղթելու շնորհիվ։

Շվյոնտեկը և Ալկարասը 30 միլիոն դոլար պարգևավճար վաստակած 22-րդ ու 23-րդ թենիսիստներն են պատմության մեջ։ Ալկարասն այդ ցուցանիշով արդեն շրջանցել է Դավիդ Ֆերերին (Իսպանիա), Մարին Չիլիչին (Խորվաթիա) և ԱՄՆ-ը ներկայացնող հայ թենիսիստ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող, օլիմպիական չեմպիոն Անդրե Աղասիին։

2024 թ. «Ռոլան Գարոսի» մրցանակային ընդհանուր բյուջեն եղել է ռեկորդային 49,6 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Իգա Շվյոնտեկը հունիսի 8-ին կայացած եզրափակիչում 6-2, 6-1 հաշվով հաղթել էր իտալացի Յասմին Պաոլինիին (7-րդ ռակետ) և չորրորդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը։

Կառլոս Ալկարասը տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 4 ժամ 20 րոպեում 6-3, 2-6, 5-7, 6-1, 6-2 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևի նկատմամբ և կարիերայում առաջին անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ