Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը ճշգրիտ կանխատեսել է Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղի հաշիվը և հանդիպման երեք գոլ խփողներից երկուսին, հաղորդում է Eurosport-ը։
«Բարդ կլինի, բայց հավատում եմ` «Ռեալը» կհաղթի։ Գոլերը կխփեն Մբապեն, Բելինգհեմն ու Յամալը։ Կգրանցվի 2-1 հաշիվը»,- ասել է իսպանացի թենիսիստը։
«Արքայական ակումբն» «Էլ Կլասիկոյում» հաղթել է 2-1 հաշվով։ Ալկարասը սխալ է գուշակել միայն «Բլաուգրանայի» գոլը խփողին։ Կատալոնական ակումբից դարպասի գրավմամբ աչք էր ընկել Ֆերմին Լոպեսը։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


