«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաստատել է մասնակցությունը Բարսելոնայում կայանալիք ATP-500 մրցաշարին, հայտնում ATP-ի մամուլի ծառայությունը:
21-ամյա իսպանացին 2022-ին և 2023-ին հաղթել է Բարսելոնայի մրցաշարը: Ավարտված մրցաշրջանում ևս նա հայտավորվել էր, սակայն ավելի ուշ հրաժարվել էր մասնակցությունից:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի ATP-500 մրցաշարի գործող հաղթողը նորվեգացի Կասպեր Ռուդն է, որը նախորդ եզրափակիչում առավելության էր հասել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: