Կառլոս Ալկարասը, դառնալով «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի հաղթող, կրկնել է լեգենդար Ռոջեր Ֆեդերերի տպավորիչ նվաճումը։
Ըստ The Tennis Letter-ի` իսպանացին պատմության մեջ երկրորդ թենիսիստն է, որը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի իր առաջին չորս եզրափակիչներում։ Նման ցուցանիշ գրանցել էր միայն Ֆեդերերը։ Կարիերան ավարտած շվեյցարացին 2003-2006 թթ. երկու անգամ հաղթել էր Australian Open-ը, մեկական անգամ` «Ուիմբլդոնն» ու US Open-ը։ Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ունի 20 տիտղոս։
Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ էր հաղթել «Ուիմբլդոնը»։ Նա նվաճել է նաև «Ռոլան Գարոսի» ու US Open-ի տիտղոսները։
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը 6-2, 6-2, 7-6(4) հաշվով առավելության էր հասել սերբ Նովակ Ջոկովիչի (երրորդ ռակետ) նկատմամբ։


