Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 2-6, 4-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից: Մրցախաղը տևեց 1 ժամ 34 րոպե:
Կիսաեզրափակիչում Դիմիտրովը կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չորրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը:
Կանանց պայքարում տիտղոսը կվիճարկեն աշխարհի 4-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան ու 53-րդ ռակետ, ամերիկացի Դենիել Քոլինզը։

-33.jpg)
