Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը շնորհավորել է սերբ Նովակ Ջոկովիչին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու և ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղ վերադառնալու կապակցությամբ: Ջոկովիչն առաջին տեղից մեկ աստիճան իջեցրել էր 19-ամյա Ալկարասին, որն ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել Australian Open-ը:
«Շնորհավորում եմ Նովակին Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու և դասակարգման առաջին տեղ բարձրանալու կապակցությամբ։ Բացարձակապես արժանի է: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք կորտում»,- գրել է աշխարհի երկրորդ ռակետը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ 35-ամյա Ջոկովիչը կարիերայում 10-րդ անգամ էր հաղթել Australian Open-ում՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի տիտղոսների թիվը հասցնելով 22-ի: Սերբ թենիսիստն այդ ցուցանիշով հավասարվեց աշխարհի 6-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին:


