Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Ա Սերիայի 3-րդ տուրում «Ռոմայի» դեմ հանդիպումը (1-1): Իտալացի մասնագետը կարծում է, որ իր թիմը խաղի ելքը պետք է վճռեր հենց առաջին խաղակեսում, որն ավարտվեց «Յուվենտուսի»՝ 1-0 հաշվով հաղթանակով: Երկրորդ կեսում հռոմեական ակումբը կարողացավ խփել պատասխան գնդակն ու խուսափել պարտությունից:
«Երկար մրցաշրջան է: Մեզ նույնիսկ պարտություն էր սպառնում՝ հաշվի առնելով այն, որ խաղավերջում անկյունայինի հնարավորություն տվեցինք մրցակցին: Տեխնիկական տեսանկյունից լավ խաղ անցկացրինք, բայց պետք է կատարելագործվենք: «Ռոման» ավելի պաշտպանողական էր խաղում:
Ես գոհ եմ մեր խաղից, լավ խաղացինք: «Ռոման» ուժեղ թիմ է, Մոուրինյոն էլ միշտ լավ է դասավորում իր խաղացողներին: Նա շատ խելացի է խաղը կարդալու տեսանկյունից: Եթե «չսպանես» խաղը հենց սկզբում, կարող ես կորցնել հաղթանակը, երբ լինի նման հնարավորություն»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքը:
Մոուրինյո. «Ֆուտբոլիստներիս ընդմիջմանն ասացի, որ ամաչում եմ նրանց փոխարեն»


