Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող էր գլխավորել Մադրիդի «Ռեալը» 2021 թվականի գարնանը։
«Ալեգրին մայիսին մեկ քայլ էր հեռու «Ռեալը» գլխավորելուց. ամեն ինչ պատրաստ էր, մնում էր միայն ստորագրությունը, բայց նա ցանկանում էր վերադառնալ Թուրին»,- Ալեգրիի գործակալի խոսքը Twitter-ում հրապարակել է իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 21 խաղից հետո «Յուվենտուսը» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։