Logo

AllStar-ի մասնակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. NBA-ը ևս դադարեցրել է առաջնությունը անորոշ ժամանակով

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 12.03.2020ՍՊՈՐՏ
hi res 01652cb8420b39567f104d3a5aac0d8c crop north - AllStar-ի մասնակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. NBA-ը ևս դադարեցրել է առաջնությունը անորոշ ժամանակով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:25

-

-

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Բասկետբոլի Ազգային ասոցիացիան (NBA) ևս որոշում է կայացրել դադարեցնել մրցաշրջանը անորոշ ժամանակով, հայտարարել է մրցաշարի պաշտոնական կայքը:

Նախորդ գիշեր նախատեսված խաղերը ևս չեն կայացել, դրանցից մի քանիսը դադարեցվել են թիմերի՝ խաղահրապարակ դուրս գալուց հետո միայն: Վերջնական որոշման համար, ամենայն հավանականությամբ, պատճառ է հանդիսացել այն, որ «Յուտա Ջազի» ֆրանսիացի բասկետբոլիստ Ռուդի Գոբեռի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը:

Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ «Յուտա Ջազի» բոլոր խաղացողներին, ովքեր շփվել են Գոբեռի հետ, մեկուսացրել են հենց մարզադահլիճում, իսկ նրանց մրցակից «Օկլահոմա Սիթի Թենդերի» խաղացողները անմիջապես կորոնավիրուսի թեստ են հանձնել, որոնք բացասական պատասխան են ունեցել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ