Դանիիլ Մեդվեդևը (14-րդ ռակետ) դուրս է եկել ATP-250 կարգի մրցաշարի մենախաղի եզրափակիչ։
Ռուս թենիսիստը կիսաեզրափակիչում 6-7 (8-10), 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ջեյմս Դակվորտին (Ավստրալիա, 138-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 14 րոպե։
Մեդվեդևը տիտղոսը կվիճարկի Ալեքս Միքելսեն (ԱՄՆ, 36-րդ ռակետ) - Կորենտեն Մուտե (Ֆրանսիա, 41-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։


