Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը։ Մեկնարկային տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվեց Լա լիգայի նորեկ «Ալմերիային» և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց բելգիացի վինգեր Լարժի Ռամազանին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։
61-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի իսպանացի լատերալ Լուկաս Վասկեսը: 75-րդ րոպեին տուգանայինից կատարած շքեղ հարվածով վերջնական հաշիվը ձևակերպեց «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան:
Հանդիպումից առաջ «Ալմերիայի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք էին կազմել «Ռեալի» խաղացողների համար։
2-րդ տուրում իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն օգոստոսի 21-ին հյուրընկալվելու է Վիգոյի «Սելտային»:
Լա լիգա, 1-ին տուր
«Ալմերիա» - «Ռեալ»՝ 1-2
Լարժի Ռամազանի, 6 - Լուկաս Վասկես, 61, Դավիդ Ալաբա, 75


