«Ալմերիայի» 25-ամյա կոլումբացի հարձակվող Լուիս Սուարեսը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի հանդիպման 36-րդ րոպեին կանոնների կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ է ստացել:
Հարձակվողը բարկությունը թափել է VAR համակարգի՝ մրցավարի համար նախատեսված էկրանի վրա՝ այն հրելով ու վայր գցելով: Իսկ մի քանի քայլ առաջ շարժվելուց հետո Սուարեսը ոտքով հարվածել է առաջին պատահած իրին, այնուհետև հեռացել է հանդերձարան տանող թունելով:
Լա լիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Ալմերիան» պարտվել է նվազագույն հաշվով, իսկ «Ռեալ Սոսյեդադն» ամրապնդվել է 4-րդ տեղում՝ Չեմպիոնների լիգայի գոտում:


