Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի նախկին բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը (63-3-2, 39 նոկաուտ) մեկնաբանել է Թերենս Քրոուֆորդի (42-0, 31 նոկաուտ) դեմ մենամարտում պարտությունը, հաղորդում է FightHype.com-ը:
«Ես ինձ չեմպիոն եմ զգում անկախ ամեն ինչից։ Ես, միևնույն է, կհաղթեի։ Այդպես է։ Պետք է հաշտվել պարտության և ընդհանրապես ամեն ինչի հետ։ Բայց ես կշարունակեմ։ Ես կշարունակեմ պայքարել:
Ես փորձեցի, բայց իմ մարմինը թույլ չտվեց ինձ շարժվել, մրցակիցն էլ կարողացավ հաղթել: Կարծում եմ՝ Քրոուֆորդը շատ ավելի լավն է, քան Ֆլոյդ Մեյվեզերը»,- ասել է մեքսիկացին:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ անպարտելի Քրոուֆորդը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր մեքսիկացի Սաուլ Ալվարեսին և դարձել սուպերմիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն:


