Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը գոլառատ պայքարում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում։
«Ռոխիբլանկոսից» հեթ-տրիկ գրանցեց Խուլիան Ալվարեսը։ Հյուրերը 78-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, սակայն արգենտինացի հարձակվողի` 80-րդ ու 88-րդ րոպեին խփած գոլերի շնորհիվ մադրիդյան գրանդը քամբեք արեց։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 2025/26 մրցաշրջանում երկրորդ հաղթանակը տարավ և 9 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Ռայոն» 6 միավորով 14-րդն է։
2025/26 մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ «Ռեալ Սոսյեդադը», որը Սան Սեբաստիանում 1-0 հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» դեմ խաղում։
Բասկյան ակումբի միակ ու հաղթական գոլը 49-րդ րոպեին խփեց Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Միկել Օյարսաբալը։
Սերխիո Ֆրանսիսկոյի գլխավորած թիմի հայտացուցակում էր Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չեկավ։
«Ռեալ Սոսյեդադը» 5 միավորով 16-րդն է, «Մալյորկան»` 2 միավորով 19-րդը։
Իսպանիայի Լա լիգա, 6-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»` 3-2
Խուլիան Ալվարես, 15, 80, 88 - Պեպ Չավարիա, 45+1, Ալվարո Գարսիա, 78
«Ռեալ Սոսյեդադ» - «Մալյորկա»` 1-0
Միկել Օյարսաբալ, 49
Տեսանյութերը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


