Logo

Ալվարեսի կոշտ արձագանքը Տոպուրիայի առաջարկին

20:33 / 25.08.2025Բռնցքամարտ
null

Մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը (Կանելո) խիստ է արձագանքել UFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիայի` բռնցքամարտի կանոններով մենամարտելու առաջարկին, հաղորդում է Marca-ն։

«Ոչ ոք չի կարող ինձ պարզապես ներառել իր մրցակիցների ցուցակում։ Ես եմ որոշում, թե ում դնեմ այնտեղ։ Հիմա Տոպուրիայի հետ մենամարտն իմ ծրագրերում չէ։ Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Քրոուֆորդի դեմ մենամարտի վրա», - ասել է հանրահայտ և տիտղոսակիր բռնցքամարտիկը:

Ալվարեսը Թերենս Քրոուֆորդի դեմ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում (ԱՄՆ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ