Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը (63-3-2, 39 նոկաուտ) մեքսիկական TV Azteca-ի եթերում ասել է, որ ռևանշ մենամարտի համար բանակցում է Թերենս Քրոուֆորդի (42-0, 31 նոկաուտ) հետ, հաղորդում է The Ring-ը:
Սեպտեմբերին Քրոուֆորդը հաղթել էր Ալվարեսին և դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն:


