Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմից։
2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել էր, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմ:


