«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան այս ձմռանը չի հեռանա ակումբից։ Իսպանացին որոշել է թուրինյան ակումբում մնալ մինչև մրցաշրջանի ավարտը՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է, որ Մորատան խաղա Դուշան Վլահովիչի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան», «Արսենալը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են Մորատայի ծառայություններով:
Հավելենք՝ Ալվարո Մորատան Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: