«Կոմոն» տրանսֆերային իրավունքի պարտադիր գնման պայմանով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Միլանի» հարձակվող Ալվարո Մորատային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` «Բինկոբլուն» իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք կբերի 10 միլիոն եվրոյով։
32-ամյա ֆուտբոլիստը 2025թ. փետրվարից վարձավճարով հանդես էր գալիս «Գալաթասարայում», որի կազմում 16 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։
Մորատայի տրանսֆերային իրավունքը «Միլանին» պատկանում է 2024թ. հուլիսից։ Նա «Ռոսոներիի» կազմում 25 խաղում գրանցել է 6 գոլ ու 2 ասիստ։


