Logo

Ալվարո Մորատան վերադարձավ «Միլան»

11:24 / 11.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։

Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։

Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ. փետրվարին, 16 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։

Իսպանացու տրանսֆերային իրավունքը «Միլանին» է պատկանում 2024թ. հուլիսից։ Նա «Ռոսոներիի» կազմից շուտով կտեղափոխվի «Կոմո»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ