Logo

Ալվեսի կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել

20:33 / 31.01.2023ՍՊՈՐՏ
Դանի Ալվես-Ջոանա Սանս

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի կին` իսպանացի մոդել Ջոանա Սանսը, ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է Marca-ն։

Սանսը վստահ է, որ 39-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում սեռական ոտնձգություն է կատարել մի կնոջ նկատմամբ:

Աշխարհի ամենտիտղոսակիր ֆուտբոլիստը հունվարի 20-ին կալանավորվել էր: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր բրազիլացու հետ պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսն ու 29-ամյա իսպանուհին ամուսնացել էին 2017 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ