Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կալանավայրից ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել, հայտնում է Daily Mail-ը:
Ազատ արձակման հաջորդ օրը՝ մարտի 26-ին, 40-ամյա բրազիլացին ընտանիքի անդամներին և ընկերներին հավաքել է Բարսելոնայի արվարձանում գտնվող Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքի իր տանը։ Ընթրիքից հետո նրանք ուղևորվել են Ալվեսի վիլա, որտեղ շարունակել են խնջույքը:
Հիշեցնենք, որ լեգենդար բրազիլացին ձերբակալվել էր նախորդ տարվա հունվարին՝ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։ Այս տարվա փետրվարին դատարանն Ալվեսին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, սակայն ֆուտբոլիստի փաստաբանները բողոք էին ներկայացրել: Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 1 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ արձակել բրազիլացուն: Բացի այդ, Ալվեսն իրավապահներին է հանձնել իր երկու անձնագրերը՝ բրազիլական և իսպանական, նա ամեն շաբաթ պետք է ներկայանա դատարան: