Logo

Ալոնսո. «Հուսով ենք` Մբապեն պատրաստ կլինի «Զալցբուրգի» դեմ խաղին»

14:32 / 22.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն անդրադարձել է մադրիդյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակին, հաղորդում է BBC-ն:

«Նա արդեն լավ է։ Մբապեն երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Այժմ Մբապեն ապաքինվում է, և ամեն օր մենք ավելի ու ավելի ենք հուսով, որ նա կկարողանա մասնակցել «Զալցբուրգի» դեմ խաղին»,- ասել է իսպանացի մասնագետը:

Մբապեն, ստամոքսաաղիքային խնդիրներով պայմանավորված, հոսպիտալացվել էր, մի քանի ժամ անց՝ դուրս գրվել հիվանդանոցից: Ֆրանսիացին  բաց էր թողել Ռիադի «Ալ Հիլալի» դեմ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղը, որտեղ գրանցվել էր 1-1 հաշիվը: Նա նաև չի հայտավորվել մեքսիկական «Պաչուկայի» դեմ երկրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 22-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ