Logo

Ալոնսո. «Միլիտաոյի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը»

10:20 / 08.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած պարտության (0-2) մասին, հայտնում է As-ը։

«Սա այն չէր, ինչ սպասում էինք։ Մենք ուժեղ մրցակցի դեմ ծրագրել էինք խաղալ լավ տեմպով ու պրեսինգով, բայց ինչ-որ բան չհերիքեց։ Միլիտաոյի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը։ Դա վատ նորություն է։ Մենք վնասվածքների հետ կապված արդեն լուրջ խնդիր ունենք, որին գումարվեց ևս մեկը։

Բարդ էր արձագանքել դաշտում կատարվող իրադարձություններին։ 10 ֆուտբոլիստով մնալուց հետո սկսեցինք ավելի լավ խաղալ։

Երեք միավոր կորցրինք, զայրացած ենք։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում պետք է մեզ այլ կողմով ցույց տանք»,- ասել է բասկ մասնագետը։

«Սելտայի» դեմ խաղում Էդեր Միլիտաոն վնասվածք է ստացել` փոխարինվելով 24-րդ րոպեին։

«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 10-ին սեփական դաշտում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին», մեկնարկը` ժամը 23:55-ին։

Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ