Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն նշել է, որ ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն իրեն հիշեցնում է Սթիվեն Ջերարդին, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:
«Քիչ խաղացողների եմ տեսել նման ֆիզիկական տվյալներով։ Նա ինձ Սթիվեն Ջերարդին է հիշեցնում։ Վալվերդեն կարող է խաղալ ցանկացած դիրքում, և ես ուրախ եմ, որ մարզում եմ նրան։
Բոլոր մարզիչները կցանկանային նրա մակարդակի ֆուտբոլիստ ունենալ թիմում։ Նրա վճռականությունն ակնհայտ է»,- ասել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը։
Ալոնսոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ջերարդի հետ հանդես է եկել «Լիվերպուլում»։
Կարդացեք նաև՝
- Լոսանո. «Պետք է ոչնչացնեինք «Ռեալին», բայց չգիտեինք` ինչպես»
- ԱԱԱ. «Ռեալը» 10 հոգով երեք գոլ խփեց ու Ալոնսոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ
- 100 տարեկանում մահացել է «Ռեալի» պատմության մեջ առաջին ակումբային անդամը
- Կուրտուա. «Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»
- Marca. Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ
- Կուրտուայի 10 սեյվերը «Պաչուկայի» դեմ խաղում


