Logo

Ալոնսո. ««Ռեալը» բնավորություն ցույց տվեց»

11:36 / 05.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0-1), հաղորդում է Marca-ն:

«Հավասար խաղ էր, բայց «Լիվերպուլը» շատ ունեցավ ստանդարտի հնարավորություն: Առաջին խաղակեսում լավն էինք, բայց երկրորդ խաղակեսում շատ էինք խախտում կանոնները, չէինք կարողանում նախաձեռնողական լինել և դժվարությամբ էինք գրոհներ ձեռնարկում:

Այս խաղն ինձ համար շատ է տարբերվում «Աթլետիկոյից» կրած պարտությունից. մենք բնավորություն ցույց տվեցինք: Պարտությունները տարբեր են լինում»,- ասել է Ալոնսոն:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ