Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակի (3-0) և տիտղոսը նվաճելու հնարավորության մասին:
«Հիանալի աշխատանք կատարեցինք, թիմի կարգապահությունն ու համախմբվածությունը բարձր մակարդակի վրա էին: Բոլոր ֆուտբոլիստները բարձրակարգ խաղ ցուցադրեցին։ Մենք բավական հնարավորություններ ունեինք, բայց «Բավարիան» գրեթե շանսեր չուներ։
Ես հիանալի թիմ ունեմ, հիանալի խաղացողներ: Միայնակ չէի կարող այս ամենն անել: Մենք մեծ էներգիա ունենք, և դա է գլխավորը։ Գաղտնիք չկա, խաղացողները պարզապես հավատում են, և դա այն է, ինչ մենք ուզում ենք:
Տիտղոսի մասին կխոսենք մայիսին։ Պետք է իրատես լինենք և կանգնած մնանք մեր ոտքերի վրա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
Ալոնսոյի գլխավորած թիմը 55 միավորով Բունդեսլիգայի առաջատարն է, «Բայերը» 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»:


