Logo

Ալոնսո. «Վինիսիուսի գոլից ու ասիստից բացի, ինձ այլ բան է տպավորել նրա խաղում»

16:21 / 27.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն գովաբանել է «Արքայական ակումբի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին, որը գոլ ու գոլային փոխանցում է կատարել «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հաղթական խաղում

«Վինիսիուսի գոլից ու ասիստից բացի, ինձ այլ բան է տպավորել նրա խաղում: Ինձ դուր եկան նրա պաշտպանողական գործողությունները: Նա չէր կտրվում թիմի խաղից պրեսինգ կատարելիս, ինչն ավելի միասնական էր դարձնում մեզ»,-Ալոնսոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը

Ալոնսոն նաև խոսել է «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպման մասին.

««Յուվենտուսը» «Յուվենտուսն» է: Ես շատ մեծ հարգանք ունեմ այս ակումբի նկատմամբ: Այս փուլից սկսած՝ դու կա՛մ հաղթում ես, կա՛մ տուն ես գնում: Պետք է լավ նախապատրաստվենք այս հանդիպմանը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ