Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայանալիք տնային խաղի մասին, հաղորդում է Marca-ն:
«Իհարկե, «Էլ Կլասիկոն» հատուկ իրադարձություն է և այդպես է եղել տարիներ շարունակ։ Սա այս նոր նախագծի շրջանակում առաջին «Էլ Կլասիկոն» է։ Մեզ անհրաժեշտ է մեծ խաղի մթնոլորտ ստադիոնում... Պետք է ամեն ինչ անենք և հաղթանակ տանենք մեր երկրպագուների հետ միասին:
Ինձ դուր է գալիս մեր ցուցադրած խաղը: Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ Մենք ունենք ամուր հիմք, և հիմա ժամանակն է անել հաջորդ քայլը»,- ասել է իսպանացի մասնագետը:
«Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


