Logo

Ալոնսոն 2 սխեմա է փորձարկում

17:49 / 25.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն:

Բասկ մասնագետը «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար:

Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարեն, թիմն անցավ 3 կենտրոնական պաշտպանով սխեմային (3-4-1-1), որն իսպանացի մասնագետը կիրառում էր «Բայերում»: 

Ալոնսոն ակումբի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել ևս մեկ կիսապաշտպանի: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ