Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ցանկանում է մեծ մրցակցություն տեսնել ձախ վինգերի դիրքում Վինիսիուսի ու Ռոդրիգոյի միջև, հայտնում է AS-ը:
Ամռանը բազմաթիվ շշուկներ եղան Ռոդրիգոյի՝ թիմից հեռանալու վերաբերյալ: Սակայն բրազիլացին մնաց «Ռեալում», ինչից հետո իսպանացի մասնագետը փոխել է իր մոտեցումը: Ալոնսոն համակարծիք է Ռոդրիգոյի հետ: Վերջինն ամիսներ առաջ խնդրել էր իրեն օգտագործել ձախ եզրում:
Ալոնսոն ուզում է, որ ձախ վինգերի դիրքի համար մեծ պայքար ծավալվի Վինիսիուսի ու Ռոդրիգոյի միջև: Լա լիգայի առաջին երեք տուրերից երկուսում մեկնարկային կազմում եղել է Վինիսիուսը, մեկում՝ Ռոդրիգոն:
«Ռեալը» Լա լիգայի մեկնարկային երեք տուրերում էլ հաղթել է:


