Logo

Ալոնսոն կհեռանա «Բայերից» ու կգլխավորի «Ռեալը»

21:22 / 14.11.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ ամռանը կհեռանա ակումբից։

Eurosport-ի հաղորդմամբ` 42-ամյա մասնագետը, չնայած «Բայերի» հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի, ցանկանում է կարիերայում հաջորդ քայլն անել ու գլխավորել գրանդ ակումբ։

Ըստ աղբյուրի` բասկ մարզիչը գլխավորելու է Մադրիդի «Ռեալն» ու փոխարինելու է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին։

Գերմանիայի չեմպիոնի կազմը լքելու է նաև իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։ Հեռանալու որոշում է կայացրել նաև գերմանացի պաշտպան Ջոնաթան Տան։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն լևերկուզենյան ակումբը մարզում է 2022 թ. հոկտեմբերից։ «Բայերը» նրա գլխավորությամբ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, 2023/24 մրցաշրջանում հասել Եվրոպա լիգայի եզրափակիչ, անցկացրել 51 անընդմեջ անպարտելի հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա