Logo

Ալոնսոն նախընտրում է «Լիվերպուլը»

12:24 / 23.02.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբից հեռանալու դեպքում նախընտրում է աշխատել անգլիական «Լիվերպուլում», հայտնում է Sky Sport-ը:

Մերսիսայդյան ակումբն առաջնային է իսպանացի մասնագետի համար: Ալոնսոյի շորթ-լիստում երկրորդը Մադրիդի «Ռեալն» է, իսկ երրորդ տեղում՝ Մյունխենի «Բավարիան»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Խաբի Ալոնսոն 2004-2009-ին խաղացել է «Լիվերպուլում»։

Բունդեսլիգայի 22 տուրից հետո «Բայերը» 58 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը և 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բավարիայի» նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ