Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալում» Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն է, հաղորդում է Radio Marca-ն:
Ակնկալվում է, որ իսպանացի մասնագետը մադրիդյան գրանդի ղեկը կստանձնի 2023/24 մրցաշրջանից հետո, երբ Անչելոտին հեռանա ու գլխավորի Բրազիլիայի հավաքականը:
Ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, որ իտալացի մասնագետը բրազիլացիների ազգային թիմը գլխավորելու է 2024 թվականին:
«Բայերից» բացի, 41-ամյա Խաբի Ալոնսոն գլխավորել է նաև «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա «Արքայական ակումբի» գույները պաշտպանելու մեծ փորձ ունի:


