Logo

«Ալյանց Արենան» հրաժեշտ տվեց Թոմաս Մյուլերին. «Բավարիան» հաղթեց «Մ. Բորուսիային»

22:23 / 10.05.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնը հրաժեշտ տվեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որն ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա գերմանական ակումբից:

35-ամյա Մյուլերը «Բավարիայի» համակարգում անցկացրել է 25 տարի:

«Բավարիան» այս խաղում 2-0 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Գոլ խփեցին Հարի Քեյնն ու Մայքլ Օլիսեն:

Վենսան Կոմպանիի թիմը նախորդ տուրում է չեմպիոնությունն ապահովել, 79 միավոր ունի: «Բորուսիան» 45 միավորով 9-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 2-0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 31, Մայքլ Օլիսե, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ