Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնը հրաժեշտ տվեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որն ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա գերմանական ակումբից:
35-ամյա Մյուլերը «Բավարիայի» համակարգում անցկացրել է 25 տարի:
«Բավարիան» այս խաղում 2-0 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Գոլ խփեցին Հարի Քեյնն ու Մայքլ Օլիսեն:
Վենսան Կոմպանիի թիմը նախորդ տուրում է չեմպիոնությունն ապահովել, 79 միավոր ունի: «Բորուսիան» 45 միավորով 9-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 2-0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 31, Մայքլ Օլիսե, 90
The time has come to say goodbye... 🥺
— FC Bayern (@FCBayernEN) May 10, 2025
The Allianz Arena says farewell to a LEGEND. 👏
♦️ 83' #FCBBMG 1-0 🏆 pic.twitter.com/yy6pWcgV9C
Thomas Muller Last Dance #FCBayern #Bayern #Monachium #Munchen #Bundesliga #MiaSanMeister #FCBBMG #DankeThomas #Germany pic.twitter.com/vGJcpHLNrP
— Marcin_Loboz (@Marcin_Lob) May 10, 2025