Logo

Ալժիրի նախագահն ազգային շքանշանով է պարգևատրել օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆին

23:59 / 15.08.2024Բռնցքամարտ
null

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը կին բռնցքամարտիկ Իման Խելիֆին պարգևատրել է ազգային շքանշանով: 25-ամյա ալժիրցին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 66 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն:

«Այսօր ես պատիվ ունեցա նախագահ Աբդելմաջիդ Տեբունի կողմից պարգևատրվելու ազգային շքանշանով»,- գրել է Խելիֆը սոցցանցերում հրապարակած լուսանկարներին կից:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Իման Խելիֆը տրանսգենդեր է։ 2023 թվականին կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նա որակազրկվել էր, քանի որ չէր անցել գենդերային թեստը: Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց համար թույլատրելի սահմանից բավականին բարձր էր եղել: Աշխարհի առաջնությունն անցկացնում էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA), որին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Փարիզ-2024-ի որակավորման մրցաշարերն անցկացնելու իրավունքից:

Մինչև Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Իման Խելիֆը կին է և կարող է մասնակցել Փարիզ-2024-ին:

Փարիզ-2024-ի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին Իման Խելիֆի դեմ մենամարտի մենարկից 46 վայրկյան անց ու երկու հարված ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը: 

Իտալուհին հանձնվելուց հետո արտասվել էր, իսկ հետո ասել, որ կանանց բռնցքամարտում երբեք նման հուժկու հարվածներ չէր ընդունել: Կարինին նշել էր, որ քթի դաժան ցավի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ