Transfermarkt-ը ներկայացրել է 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը:
Ամռանը տրանսֆերների համար ամենաշատ գումարը ծախսել է Լոնդոնի «Չելսին», որը ֆուտբոլիստների ձեռքբերման համար հատկացրել է 464 միլիոն եվրո: Երկրորդը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալն» է, որը ծախսել է 353 միլիոն եվրո: Առաջատար եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 350 միլիոն եվրոյով:
Ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը.
1. «Չելսի» – 464 (միլիոն եվրո)
2. «Ալ Հիլյալ» – 353
3. ՊՍԺ – 350
4. «Տոտենհեմ» – 249
5. «Մանչեսթեր Սիթի» – 241
6. «Արսենալ» – 235
7. «Մանչեսթեր Յունայթեդ» – 207
8. «Ալ Ահլի» – 194
9. «Լիվերպուլ» –172
10. «Ալ Նասր» – 165


