Logo

«Ամբողջ մրցաշրջանն այսպես է». Կազեմիրոն՝ «Վիլյառեալի» դեմ խաղի մասին

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 14.01.2018ՍՊՈՐՏ
casemiro - «Ամբողջ մրցաշրջանն այսպես է». Կազեմիրոն՝ «Վիլյառեալի» դեմ խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն խոսել է Լա լիգայի 19-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտության մասին (0-1):

«Հիմա թիմը պետք է ավելի ուժեղ համախմբվի, քան երբևէ: Այն, ինչ կատարվեց այսօր, կատարվում է ամբողջ մրցաշրջանում: Մենք լավ ենք խաղում, գոլային պահեր ենք ստեղծում, բայց չենք կարողանում գոլ խփել: Մրցակիցը 2-3 պահ ունեցավ և գրավեց մեր դարպասը: Ես չգիտեմ, թե ինչպես դա բացատրել:

Պետք է ամբողջ խաղի ընթացքում չթուլացնել կենտրոնացվածությունը: Այդ ժամանակ մրցակիցը չի կարող տհաճ իրավիճակ ստեղծել մեզ համար: Դրանք կարևոր միավորներ էին, բայց անհնարին ոչինչ չկա, չնայած առաջնությունում իրավիճակը բարդ է» – հայտարարել է Կազեմիրոն:

Կարվախալ. «Մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակեր և կարմիր քարտ ցույց տար Ռոնալդուի դրվագում» (տեսանյութ)

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ