Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Հարությունյանը սոցցանցերում հրապարակում է արել։
«Անցյալը թողնում ենք որպես փորձառություն, ոչ թե սահման։ Հիմա միայն առաջ` դեպի նոր նպատակներ, դեպի նոր հաղթանակներ։ Ամեն ինչ առջևում է, երբ նայում ես միայն վերև»,- գրել 25-ամյա ըմբիշը։
Հարությունյանը Հայասանի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտության է մատնել Մեժլում Մեժլումյանին։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի ու Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից է։


